Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայում գործող «Ռեյփսիդ» ընկերությունն սննդի արդյունաբերության շուկայում է 2010 թվականից։ Մեր երկրամասի բուսական արտադրությամբ զբաղվող առաջին և առայժմ միակ ընկերությունը հայտնի է «Ոսկե կաթիլ» պիտակով։ Ձեթի արտադրության միտքը հղացավ 2008թ. Վրաց-ռուսական ընդհարման ժամանակ, քանի որ այդ ժամանակ Հայաստանը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ և որը հիմք հանդիսացավ Ձեթի գործարանի ստեղծմանը։ Նպատակը ստեղծման պահից եղել և մնում է պլանավորված գյուղատնտեսություն ու ստացած գյուղմթերքի վերամշակումը: Ճիշտ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել շուկայում` սպառողներին ներկայացնելով տարբեր արտադրատեսակներ, որոնց որակն ապահովում է ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, չինական ու գերմանական ամենավերջին սերնդի արտադրամասերը: Արտադրության ծավալները և որակը տարեցտարի ավելանացնելով` մեր արտադրանքը դարձել է Արցախի յուրաքանչյուր ընտանիքի խոհանոցի անբաժանելի մասը: Արտադրության առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական և էկոլոգիապես մաքուր հումքն է` սնունդ առած Արցախի բարեբեր հողից ու ջերմ արևից: «Ռեյփսիդ» ՍՊԸ-ի գերակա խնդիրը սպառողների առողջության ապահովումն է, ինչի շնորհիվ էլ արժանանում է սպառողների բարձր գնահատանքին: Մեր անձնակազմը` շարքային աշխատողից մինչև տնօրինություն, առաջնորդվում է հետևյալ կարգախոսով ՝ “Ոսկե կաթիլ”․ Առողջ սննդակարգով՝ Ձեր լավագույն ընկեր: